Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգումը
Հոդված 13. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգումը
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի գիտական կազմակերպման հիմքում ընկած է դրանց դասակարգումը, որի կարգը որոշում է լիազորված մարմինը: Փաստաթղթերի դասակարգման և հաշվառման հիմնական միավորը արխիվային ֆոնդն է, որը ենթակա չէ տրոհման:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը մեկ պետական արխիվից մյուսը տեղափոխելն իրականացվում է փաստաթղթերի դասակարգման կարգի համաձայն: