Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունը
Հոդված 9. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունը
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնում են պետական արխիվները:
Պետական արխիվների համակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: