Հոդված 27. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 27. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական գրանցմանը և կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պետական գրանցում ստանալ և ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող, սույն օրենքով թույլատրված կազմակերպական-իրավական բոլոր տեսակների ձեռնարկություններ:
Այդ ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են հարկային, մաքսային և այլ արտոնություններ: Ընդ որում, եթե դրանք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, ապա օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սահմանված արտոնություններից: