Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-07-01-ից մինչև 1997-09-01։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 32. ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1997-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Լիազորագրային կառավարում է կոչվում որևէ անձի կողմից այլ անձին պատկանող գույքի ինքնուրույն կառավարումը երրորդ անձի օգտին: Այն անձը (այդ թվում և իրավաբանական անձը), որն իրականացնում է լիազորագրային կառավարումը, հանդիսանում է լիազորագրային սեփականատեր:

Լիազորագրային կառավարման հիմնադիր է հանդիսանում այն անձը (այդ թվում իրավաբանական անձը, պետական իշխանության կամ կառավարման տեղական լիազորված մարմինը), որը համապատասխան գույքը տրամադրում է իր կողմից ընտրված լիազորագրային սեփականատիրոջը, սահմանում է այդ գույքի կառավարման կարգն ու պայմանները, ընտրում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին (այդ թվում և ինքն իրեն), որն օգտվում է լիազորագրային կառավարման արդյունքներից և սահմանում է այն կարգը, որից ելնելով վերջինս պետք է օգտվի լիազորագրային կառավարման արդյունքներից:

Որպես լիազորագրային կառավարման հիմնադիր կարող է հանդես գալ միայն գույքի սեփականատերը, իսկ պետական (իշխանության տեղական մարմնի) սեփականության դեպքում` պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինը:

Լիազորագրային սեփականատերն իրեն վստահված գույքի կառավարման համար ստանում է լիազորագրային կառավարման պայմանագրով սահմանված և կարգավորվող ծախսերի փոխհատուցում և վարձատրություն: Լիազորագրային սեփականատերն իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար կրում է լիակատար գույքային և ոչ գույքային պատասխանատվություն, եթե այլ բան նախատեսված չէ լիազորագրային կառավարման պայմանագրում:

Լիազորագրային կառավարման հիմնադրի և լիազորագրային սեփականատիրոջ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված լիազորագրային կառավարման պայմանագրով, որում պետք է արտացոլվեն` լիազորագրային կառավարման հանձնվող գույքի կազմը, դրա կառավարման պայմանները և սահմանափակումները, լիազորագրային սեփականատիրոջ պարտականությունները, պարտավորությունները և պատասխանատվությունը, ծախսերի փոխհատուցման և պարգևատրման կարգը, լիազորագրային կառավարման արդյունքներից օգտվողի իրավունքները, լիազորագրային կառավարման պայմանագրի գործունեության ժամկետները և դադարման կարգը, լիազորագրային կառավարմն պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:

Լիազորագրային կառավարման հիմնադրի ընտրությամբ որպես լիազորագրային սեփականատեր կարող է հանդես գալ ֆիզիկական անձը, ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունը, բանկային հիմնարկը, ֆինանսական հաստատությունը կամ այլ կազմակերպություն:

Լիազորագրային կառավարման ձեռնարկությունը չի հանդիսանում ձեռնարկության ինքնուրույն կազմակերպական-իրավական տեսակ: Ձեռնարկությունը ստանում է լիազորագրային կառավարման կարգավիճակ, եթե ստանձնում է լիազորագրային կառավարման ֆունկցիան: Նրա հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը, որը հաստատվում է լիազորագրային կառավարման հիմնադրի կողմից, և լիազորագրային կառավարման պայմանագիրը:

Լիազորագրային կառավարման հիմնադիրը լիազորագրային կառավարման ֆունկցիաներն իրականացնելու համար կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել հատուկ ձեռնարկություն (հոլդինգ), որը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։