Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 3 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-07-01-ից մինչև 1997-09-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ II · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 26. ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1997-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Համատեղ է համարվում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձ հանդիսացող, օտարերկրյա քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների պարտադիր գույքային և (կամ) արտարժութային ներդրմամբ ձեռնարկությունը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել համատեղ ձեռնարկության կարգավիճակ ստանալու և պահպանելու համար անհրաժեշտ կանոնադրական հիմնադրամի և օտարերկրյա մասնակցի ներդրման նվազագույն մեծությունները: Համատեղ ձեռնարկության կարգավիճակը պահպանելու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից: Համատեղ ձեռնարկությունները ստեղծվում և գործում են ընկերությունների ձևով:

Համատեղ ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են հարկային, մաքսային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ:

Համատեղ ձեռնարկությունները ստեղծվում և գործում են համաձայն սույն օրենքի և համատեղ ձեռնարկություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Համատեղ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը և հիմնադիր պայմանագիրը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։