Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-07-01-ից մինչև 1997-09-01։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 52. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

գործել է մինչև 1997-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 52. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ձեռնարկության սեփականատիրոջը (սեփականատերերին) է պատկանում ձեռնարկության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

Միանձնյա սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում որոշում ընդունելու իրավունքը պատկանում է նրա հիմնադիր անձին կամ սեփականատիրոջը:

Կոլեկտիվ սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում, կախված նրանց կազմակերպական-իրավական տեսակից, կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում սեփականատերերի, հիմնադիրների, մասնակիցների, անդամների, բաժնետերերի, վարձակալների ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը): Ընկերության յուրաքանչյուր անդամի ձայների քանակը որոշվում է նրան պատկանող բաժնեմասի չափով:

Ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինն ինքն է սահմանում իր իրավասությունը, գործունեության և որոշումներ ընդունելու շրջանակները և կանոնակարգը` ելնելով սույն օրենքից, ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերից:

Միանձնյա սեփականատերը, ինչպես նաև սեփականատերերի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) իրավունք ունեն ձեռնարկության կառավարման իրենց իրավասությունը իրենց կողմից որոշված ոլորտներում փոխանցել ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կառավարման այլ մարմինների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։