Հոդված 16. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները
Հոդված 16. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները
Եթե հարկատուն ֆիզիկական անձ է, ապա`
ա) գույքահարկը հաշվարկում է ինքնուրույն և կարող է սույն հոդվածի ու սույն օրենքի 17 հոդվածի համաձայն` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ, գույքահարկի տարեկան հաշվարկները ներկայացնել հարկային տեսչության համապատասխան մարմիններ.
բ) հարկման օբյեկտ համարվող շինության համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացնում է շինության գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին.
գ) հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հաշվարկները ներկայացվում են հարկատուի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին: Հաշվառման բացակայության դեպքում` հաշվարկները ներկայացվում են հարկատուի հիմնական բնակության վայրի հարկային տեսչության մարմին: Եթե հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են ըստ փոխադրամիջոցի գրանցման վայրի, իսկ եթե տվյալ փոխադրամիջոցը գրանցման ենթակա չէ` ըստ դրա հիմնական գտնվելու վայրի հարկային տեսչության մարմին.
դ) հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմնի կողմից հարկման բազայի վերագնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տեղեկությունները` հարկային տեսչության համապատասխան մարմինները մինչև հարկման բազայի գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը հաշվարկում և հարկատու համարվող ֆիզիկական անձանց են ներկայացնում հետագա երեք տարիներին վճարման ենթակա գույքահարկի ծանուցագրերը, որոնցում նշվում է հարկվող օբյեկտը, հարկման բազան և գույքահարկի հաշվարկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ և տվյալներ: Ծանուցագրերում կատարված հաշվարկների հետ չհամաձայնելու դեպքում հարկատու համարվող ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը հարկվող օբյեկտի գտնվելու վայրի հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում գույքահարկի իր կատարած հաշվարկը: