Հոդված 20. Գույքահարկի գումարի բաշխման կանոնները
Հոդված 20. Գույքահարկի գումարի բաշխման կանոնները
1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածով սահմանված համամասնությամբ` գույքահարկի գումարը փոխանցվում է`
ա) համայնքի վարչական տարածքում գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության համար` հարկվող օբյեկտը գտնվելու վայրի համայնքի բյուջե.
բ) փոխադրամիջոցի սեփականատեր համարվող այն հարկատուի անձնագրում նշված հաշվառման (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու) վայրի համայնքի բյուջե, որի անունով գրանցված է տվյալ փոխադրամիջոցը: Հիշյալ հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը փոխանցվում է տվյալ ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
2. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության գույքահարկը փոխանցվում է պետական բյուջե:
3. Գույքահարկի գումարի բաշխման և փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նորմատիվ իրավական ակտերով: