Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին և հասարակական նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկելը 1998 և 1999 թվականներին
Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին և հասարակական նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկելը 1998 և 1999 թվականներին
(վերնագիրը խմբ. 28.12.98 ՀՕ-274)
1. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց 1998 թվականի գույքահարկի հաշվարկների ծանուցագրերը ներկայացվում են մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը:
2. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար 1998 թվականի գույքահարկը հաշվարկվում է 1997 թվականի հարկի գումարի չափով:
3. Հարկատու համարվող ֆիզիկական անձանց պատկանող, հարկվող օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինությունների համար 1998 և 1999 թվականներին գույքահարկը կազմում է`
ա) մետաղական շինությունների համար` երեք հազար դրամ.
բ) այլ հասարակական շինությունների համար` տասը հազար դրամ:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-274)