Հոդված 14. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման և դադարման պահը
Հոդված 14. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման և դադարման պահը
1. Գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուի համար առաջանում է հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:
3. Եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից, գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:
(14-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-274)