Գլուխ V · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 18. Գույքահարկ վճարելու ժամկետները
Հոդված 18. Գույքահարկ վճարելու ժամկետները
1. Հարկատու համարվող իրավաբանական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան հաշվարկները ներկայացնելու համար սույն օրենքի 15 հոդվածով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում:
2. Հարկատու համարվող ֆիզիկական անձինք հաշվարկված գույքահարկի գումարը վճարում են մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը: