Գլուխ V · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 21. Տեղեկություններ տրամադրելը
Հոդված 21. Տեղեկություններ տրամադրելը
1. Սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող շինությունների գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկություններն անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմինը հաղորդում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին:
2. Հարկատուները գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են տեղեկություններ ստանալ անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ նրա լիազորած պետական մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտերով սահմանել սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները տրամադրելու կարգը: