Գլուխ IV · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնության սահմանումը
Հոդված 11. Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնության սահմանումը
1. Առանձին հարկատուների համար համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի արտոնություն:
2. Համայնքի ավագանու սահմանած գույքահարկի արտոնությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների հինգ տոկոսը:
3. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների գումարի դիմաց պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրվում:
4. Գույքահարկի` սույն հոդվածին համապատասխան սահմանված արտոնությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով: