Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-02-10-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Զինվորական ծառայողների արտոնությունները

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Զինվորական ծառայողների արտոնությունները

Ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք (եթե հարկվող օբյեկտ համարվող գույքն այդ ընթացքում չի տրվել վարձակալության)`

ա) միանձնյա սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի մասով.

բ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են.

գ) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքն այդ ընթացքում չի տրվել վարձակալության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։