Հոդված 5. Շինությունների հարկման բազան
Հոդված 5. Շինությունների հարկման բազան
1. Շինությունների հարկման բազա է համարվում դրանց արժեքը:
2. Հարկման բազան որոշելու նպատակով շինությունների գնահատումը կատարվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի: Ընդ որում, հարկատուները պարտավոր են անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնին հնարավորություն ընձեռել իրականացնելու շինության գնահատումը` հարկատուի համար հարմար աշխատանքային ժամերին:
3. Հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման կարգը սահմանվում է օրենքով:
4. Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով և, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի, հիմք է ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվա հաջորդող երեք տարիների համար հարկման բազան որոշելու նպատակով:
5. Օրենքով կարող է սահմանվել շինության հարկման բազայի ինդեքսավորման գործակից` յուրաքանչյուր տարվա համար տվյալ տարվան անմիջապես նախորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ:
6. Նոր կառուցված, ինչպես նաև մասնավորեցված (սեփականաշնորհված) շինությունների հարկման բազան որոշվում է սույն հոդվածին համապատասխան և հիմք է ընդունվում մինչև սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան շինությունների հաջորդ վերագնահատումը:
7. Հարկման բազան որոշելիս շինության արժեքի չափման միավորը դրամն է: