Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2007-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:

2. Սույն օրենքը տարածվում է արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինների, օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործարքներ վավերացնող անձանց, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, հավատարմագրային կառավարում իրականացնող անձանց, ապահովագրական գործունեություն իրականացնող անձանց, ինվեստիցիոն գործունեություն իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների վրա՝ 2005 թվականի հուլիսի 1-ից:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության բանկերում ներդրվող այն բանկային ավանդները, որոնք կներդրվեն մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի իմաստով չեն դիտարկվի որպես կասկածելի գործառնություններ:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. հունվարի 11

Երևան

ՀՕ-13-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։