Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 12. Միջազգային համագործակցությունը

գործել է մինչև 2007-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Միջազգային համագործակցությունը

1. Լիազորված մարմինը և պետական այլ մարմինները համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա մարմինների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում և իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի համաձայն: Լիազորված մարմնի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել նաև միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

2. Լիազորված մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:

Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որևէ երրորդ կողմի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազորված մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:

(12-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-205-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։