Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 14. Բանկերի և վարկային կազմակերպությունների ներքին հսկողության մարմինները

գործել է մինչև 2007-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 14. Բանկերի և վարկային կազմակերպությունների ներքին հսկողության մարմինները

1. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են ունենալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի՝ ներքին հսկողության մարմնի վրա:

2. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը պարտավոր է բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի սահմանած հաճախականությամբ և կարգով ուսումնասիրել բանկի (վարկային կազմակերպության) իրականացրած ֆինանսական գործառնությունների, բանկի (վարկային կազմակերպության) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին, սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին և դրանց հիման վրա ընդունված բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին և այլն):

3. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրության ավարտից հետո բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի սահմանած ժամկետում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ բանկի (վարկային կազմակերպության) գործադիր մարմնին, իսկ բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաև խորհրդին (տնօրենների կամ դիտորդ խորհրդին) ներկայացնում է գրավոր հաշվետվություն: Բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն մասով նշված հաշվետվության մեկ օրինակը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։