Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-15-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 104. Ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառումն ու հաշվետվությունները

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 104. Ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառումն ու հաշվետվությունները

1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:

2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր և իր անդամների, ինչպես նաև իր մասնակիցների (ֆոնդային բորսայի դեպքում) վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև իր եռամսյակային և անկախ աուդիտորական եզրակացությամբ իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:

Բացի ընթացիկ հաշվետվություններից, Հանձնաժողովն իրավունք ունի պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և դրա անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:

3. Հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը պարտավոր է իր ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված այլ տեղեկությունների ու փաստաթղթերի:

(104-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-514-Ն, խմբ. 26.12.02 ՀՕ-508-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։