Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-15-ից մինչև 2003-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 84. Արժեթղթերի պահառության գործունեությունը

գործել է մինչև 2003-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 84. Արժեթղթերի պահառության գործունեությունը

1. Արժեթղթերի պահառության գործունեությունը (այսուհետ` պահառության գործունեություն) արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: Պահառության գործունեությունը, որպես մասնագիտացված գործունեություն, ենթակա է լիցենզավորման, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի պահառության գործունեության:

2. Արժեթղթերի պահառու է համարվում պահառության գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիան:

3. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված բացառություններով: Ենթապահառուի գործառույթներն իրականացվում են Հանձնաժողովի որոշումներին համապատասխան կնքված պայմանագրի հիման վրա:

(84-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։