Հոդված 12
Հոդված 12
Երկու Կողմերը, ընդունելով գիտական բնագավառում համագործակցության առավելությունները և հնարավորության դեպքում բույսերի պաշտպանության մեթոդների և միջոցների միասնականացման պատշաճ հնարավորությունը, կխրախուսեն համագործակցությունը հետևյալ միջոցներով.
- տեղեկատվության փոխանակում անտառների և մշակաբույսերի ֆիտոսանիտարական վիճակի, վարակների դեմ պայքարի միջոցների, ինչպես նաև ստացված արդյունքների մասին.
- ֆիտոսանիտարիայի և բույսերի պաշտպանության վերաբերյալ օրենքների, կանոնների և մասնագիտական գրականության փոխանակում, որը այս բնագավառում երկու երկրների փորձագետների համար կապահովի ավելի խորը գիտելիքների ձեռքբերումը: