Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի ներքո օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
- բույսեր՝ կենդանի բույսեր և դրանց կենդանի մասեր` ներառյալ սերմերը և սաղմապլազման.
- բուսական արտադրանք՝ չվերամշակված բուսական ծագման արտադրանք (ներառյալ հացահատիկային բույսերը), ինչպես նաև վերամշակված արտադրանք, որոնք իրենց բնույթով կամ վերամշակման արդյունքում կարող են վտանգ ներկայացնել վարակների ներմուծման կամ տարածման հետ կապված.
- կանոնակարգվող առարկա՝ որևէ բույս, բուսական արտադրանք, պահեստ կամ փաթեթավորման վայր, բեռնարկղ, հող և այլ օրգանիզմ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել վարակներ, որոնք ենթակա են ֆիտոսանիտարական միջոցառումների անցկացմանը, մասնավորապես, միջազգային փոխադրման ժամանակ.
- ֆիտոսանիտարական գործողություն՝ որևէ պաշտոնական գործողություն, ինչպիսին է ստուգումը, տեստավորումը, հսկողությունը կամ ախտահանումը, որն իրականացվում է ֆիտոսանիտարական կանոնների կամ ընթացակարգերի կիրառմամբ.
- կանոնակարգվող վարակ` կանոնակարգվող կարանտինային կամ ոչ կարանտինային վարակ.
- կարանտինային վարակ՝ ռիսկային գոտու համար տնտեսական պոտենցիալ կարևորություն ներկայացնող վարակ, որը դեռևս գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, ապա տարածված չէ և գտնվում է պաշտոնական հսկողության ներքո.
- կանոնակարգվող ոչ կարանտինային վարակներ՝ ոչ կարանտինային վարակներ, որոնց առկայությունը բույսերում կարող է ունենալ անընդունելի տնտեսական ազդեցություն, և այդ պատճառով էլ այն կանոնակարգվում է ներմուծող Կողմի տարածքում.
- կարանտինային վարակներ՝ ներքին տնտեսության համար պոտենցիալ կարևորություն ներկայացնող և Կողմերի կանոններով սահմանված վնասակար օրգանիզմներ, որոնք դեռևս գոյություն չունեն, կամ եթե գոյություն ունեն, ապա տարածված չեն և գտնվում են հսկողության ներքո: