Հոդված 4
Հոդված 4
Մյուս Կողմի տարածքում կանոնակարգվող վարակների ներմուծումը և տարածումը կանխելու համար բույսերի կամ բուսական արտադրանքի ցանկացած արտահանում պետք է ուղեկցվի Կողմի՝ այդ նպատակով նշանակված մարմնի կողմից տրված ֆիտոսանիտարական վկայագրով, որը պետք է համապատասխանի Ֆիտոսանիտարական պաշտպանության միջազգային կոնվենցիային (IPPC):
Ֆիտոսանիտարական վկայագիրը պետք է հաստատի.
- որ արտահանվող բույսերը և բուսական ծագման արտադրանքը զերծ են կանոնակարգվող վարակներից, որոնք նշված են սույն Համաձայնագրի Հավելվածում և որոնք հաստատվել են որպես ֆիտոսանիտարական պահանջներ յուրաքանչյուր ապրանքի համար` համաձայն համապատասխան Վարակի ռիսկի անալիզին.
- այդ բույսերի և բուսական արտադրանքի ծագման վայրը.
- ախտահանումը, որին ենթարկվել է բույսը.
Բուսական արտադրանքի վերարտահանման դեպքում ծագման երկիրը պետք է նշվի: