Հոդված 1
Հոդված 1
Միջազգային սպորտային համագործակցությունն ամրապնդելու նպատակով Կողմերը կհամակարգեն իրենց գործունեությունը` միջազգային սպորտային և օլիմպիական շարժման հարցերով հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու, միջազգային սպորտային մարմիններում իրենց գործունեությունը համակարգելու միջոցով:
Կողմերը կաջակցեն հայ և բելառուս մարզիկների, մարզիչների, մարզական շարժման կազմակերպիչների մասնակցությանը մրցումներին և միջազգային մարզական միջոցառումներին, որոնք կազմակերպվում են Կողմերի պետություններում:
Կողմերը կխրախուսեն ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, ազգային, հավաքական և ակումբային թիմերի տարբեր մարզաձևերով համատեղ մարզումները Կողմերի պետությունների մարզական բազաներում` նպատակ ունենալով բարձրացնել պատրաստվածությունը և մարզական վարպետությունը: