Հոդված 8
Հոդված 8
Կողմերը սահմանում են, որ սույն Համաձայնագրի հոդվածներում շարադրված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ձևերը կիրականացվեն փոխադարձ հարգանքի, հավասարության, Կողմերի իրավունքների և պարտականությունների պահպանման պայմաններով: Սույն Համաձայնագրի իրագործման ձևը, ծրագիրը և ֆինանսական պայմանները կորոշվեն Կողմերի պետությունների սպորտի և մարզական կազմակերպությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից` խորհրդատվությունների միջոցով: