Հոդված 3
Հոդված 3
Կողմերը կաջակցեն մարզչական և գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և փոխանակմանը:
Կողմերը կնպաստեն հայ և բելառուս գիտնականների, մասնագետների մասնակցությանը երկու պետություններում սպորտի հարցերով կազմակերպվող համագումարներին, գիտաժողովներին, սեմինարներին:
Կողմերը կաջակցեն գիտական աշխատությունների, սպորտի բնագավառում բարձրագույն վարպետության նորագույն ձեռքբերումների, սպորտային կանխատեսման, բարձրակարգ մարզիկների պատրաստման համար բժշկակենսաբանական ապահովման մեթոդների և ժամանակակից գիտական տեխնիկայի և սարքավորումների օգտագործման մասին տեղեկատվության փոխանակմանը: