Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է 4 (չորս) տարվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ չորսամյա ժամանակահատվածով, պայմանով, որ Կողմերից ոչ մեկը այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ուղիներով, գրավոր ծանուցմամբ չի հայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկությունը:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ժամանակ սկսված բոլոր ծրագրերի և նախագծերի կատարման ընթացքի վրա, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է 1993 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի գործողությունը:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. հոկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 7-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։