Հոդված 14. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
Հոդված 14. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա համար Պայմանավորվող կողմերի համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա տասը (10) տարվա ընթացքում: Այն կգործի անորոշ ժամանակահատվածով` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` դադարեցնելու մտադրության մասին մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու օրվանից մինչև տասներկու (12) ամիսը լրանալը:
3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, 1-ից մինչև 12-րդ հոդվածների դրույթները կգործեն դադարեցման ժամկետից հետո` հաջորդ տասը (10) տարիների ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. ապրիլի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման շուրջ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 16-ից: