Հոդված 8. Ներդրումային վեճերի կարգավորումը
Հոդված 8. Ներդրումային վեճերի կարգավորումը
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված առաջինի տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում պետք է լուծվեն բարեկամաբար: Վեճի առկայության դեպքում ներդրողը պետք է պատշաճ մանրամասնությամբ գրավոր ծանուցի այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում կատարվել է ներդրումը:
2. Եթե 1-ին կետում սահմանված գրավոր ծանուցման ներկայացման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, անհնար է եղել բարեկամաբար կարգավորել վեճը, և սպառվել են բոլոր տեղական դատական և վարչական միջոցները, Պայմանավորվող կողմը կամ ներդրողը իրավունք կունենա վեճը ներկայացնելու.
● Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ՆՎԿՄԿ), որը հիմնվել է Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա` ՆՎԿՄԿ-ի միջնորդ դատավարության ընթացակարգերի կանոնների ներքո հաշտեցման կամ միջնորդ դատավարության համար, եթե երկու Պայմանավորվող կողմերն էլ միացել են կոնվենցիային, կամ
● «ad-hoc» միջնորդ դատարան` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն: Վեճին մասնակից կողմերը կարող են գրավոր համաձայնել այդ կանոնները փոփոխել:
3. Միջնորդ դատավարության որոշումը վերջնական և պարտադիր կլինի վեճին մասնակից կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է առանց ուշացման իրականացնի ցանկացած այդպիսի որոշումը, որը ճանաչվել է համապատասխան Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համաձայն, և պետք է ապահովի այդպիսի որոշումների արդյունավետ կիրառումը իր տարածքում:
4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը, ի պաշտպանություն իրեն, չի հայտարարի, որ հայտարարվող ամբողջ վնասի կամ դրա մի մասի համար փոխհատուցում է վճարվել կամ պետք է վճարվի` երաշխավորման կամ ապահովագրման պայմանագրի համաձայն: