Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՑԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինի տակ հասկացվում են գույքի բոլոր տեսակները, որոնք ներդրվում են մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ ներդրումն իրականացվել է մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան և ներառում է, մասնավորապես, սակայն ոչ բացառապես.

ա. շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցանկացած այլ իրավունքը, in rem, ինչպես, օրինակ` գրավադրությունը, գրավի իրավունքը, գրավը և նմանատիպ այլ իրավունքները,

բ. բաժնետոմսերը, բաժնեմասերը և ձեռնարկությունում մասնակցության այլ ձևերը,

գ. դրամական կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության կատարման պահանջները,

դ. մտավոր սեփականության իրավունքները, մասնավորապես, հեղինակային իրավունքները, արդյունաբերական գույքային իրավունքները (ինչպիսիք են արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը և մոդելները, առևտրային նշանները, առևտրային անունները) և նոու հաուն,

ե. բարի համբավը,

զ. օրենսդրությամբ կամ պայմանագրով տրամադրված տնտեսական գործունեությունների իրականացման ցանկացած իրավունքը, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:

Գույքի ներդրման ձևի ցանկացած օտարում չի ազդի դրա դիտարկմանը որպես ներդրման` պայմանով, որ այդպիսի օտարումը իրականացված է ընդունող Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

2. «Ներդրող» տերմինը նշանակում է.

ա. ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է քաղաքացի, այդ Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան, կամ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում քաղաքացիություն չունեցող մշտական բնակվող անձ,

բ. հիմնադրված կամ ստեղծված ցանկացած իրավաբանական անձ` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է` ներդրումից ստացված բոլոր գումարները, և ներառում է, մասնավորապես, սակայն ոչ բացառապես, շահույթը, կապիտալի աճը, տոկոսադրույքները, շահաբաժինները, ռոյալթիները և վճարները:

4. «Տարածք» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետական (ցամաքային, ջրային և օդային) տարածքը և ցանկացած այլ տարածք, որի սահմաններում տվյալ Պայմանավորվող կողմի պետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն` միջազգային օրենքին համապատասխան:

5. «Օրենքներ և իրավական ակտեր» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դեպքում` այդ Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներն ու իրավական ակտերը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։