Հոդված 12. Սույն Համաձայնագրի կիրառումը
Հոդված 12. Սույն Համաձայնագրի կիրառումը
1. Սույն Համաձայնագիրը կվերաբերի մի Պայմանավորվող կողմի տարածքում, նրա օրենքներին և իրավական ակտերին համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումներին, որոնք իրականացվել են ինչպես նախքան, այնպես էլ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, բայց չի վերաբերի որևէ ներդրումային վեճի, որը ծագել է կամ կարող էր ծագած լինել, կամ որևէ հայցային պահանջի, որը լուծվել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
2. Սույն Համաձայնագիրը չի վերաբերի այն հարցերին, որոնք կապված են հող ձեռք բերելու, օգտագործման, շահագործման կամ տիրապետման հետ: Այս հարցերը կարգավորվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքներով և իրավական ակտերով: