Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստ ազգային ռեժիմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3 Ազգային և առավել բարենպաստ ազգային ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ բոլոր դեպքերում պետք է ապահովի արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև` նրանց ամբողջական անվտանգությունը և պաշտպանությունը:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է կամայական կամ խտրական միջոցներով վնասի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարումը, պահպանումը, օգտագործումը, տնօրինումը կամ տիրապետումը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին, որն ավելի բարենպաստ է:

4. Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես մի Պայմանավորվող կողմին պարտավորեցնող մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վրա տարածել ցանկացած երրորդ պետության ներդրողներին տրամադրված ցանկացած ռեժիմի շահավետություն, առավելություն կամ արտոնություն, որոնք արդյունք են.

ա) ցանկացած առկա կամ ապագա մաքսային միության, ընդհանուր շուկայի, ազատ առևտրի գոտու, տարածաշրջանային տնտեսական համագործակցության այլ ձևերի կամ նմանատիպ միջազգային համաձայնագրերի, որոնց Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կողմ է կամ կարող է լինել կողմ,

բ) կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ ցանկացած առկա կամ ապագա համաձայնագրերի կամ հարկմանը վերաբերող ցանկացած այլ կարգավորման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։