Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օտարում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օտարում

1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է օտարի, ազգայնացնի կամ դրանց հավասարազոր հետևանքներ ունեցող միջոցառումներ ձեռնարկի (այսուհետ՝ օտարում) մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ` բացառությամբ, երբ.

ա) այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից և իրականացվում է օրենքի շրջանակներում,

բ) օտարումը իրականացվում է առանց խտրականության,

գ) վճարվում է նախնական և համարժեք փոխհատուցում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարված ներդրման շուկայական արժեքին, որը եղել է օտարման պահից կամ նախատեսվող օտարման մասին հանրորեն հայտնի դառնալու պահից անմիջապես առաջ, որի նկատմամբ օտարման պահից մինչև ամբողջ փոխհատուցման վճարման օրը կներառվի տոկոսադրույք` հաշվարկված LIBOR-ի հիման վրա:

3. Այն ներդրողները, որոնց գույքը օտարվել է, առանց խախտելու սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով իրենց տրված իրավունքները, իրավունք կունենան օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի համապատասխան դատական կամ այլ իրավասու և անկախ մարմինների կողմից իրենց գործի արագ քննության` պարզելու համար, թե որքանով են այդպիսի օտարումը և դրա հետ կապված ցանկացած փոխհատուցումը համապատասխանում սույն հոդվածով սահմանված սկզբունքներին և օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։