Հոդված 5. Վնասների փոխհատուցում
Հոդված 5. Վնասների փոխհատուցում
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի, ազգային արտակարգ իրավիճակների, խռովության, ապստամբության կամ այլ նմանատիպ իրադարձությունների հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմը կտրամադրվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որն ավելի բարենպաստ է:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի պայմաններին` մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք վնաս են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած իրադարձության հետևանքով, և որը արդյունք է.
ա) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման, կամ
բ) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի բխել իրավիճակի անհրաժեշտությունից,
պետք է ստանան վերականգնում կամ փոխհատուցում, որոնք ցանկացած դեպքում պետք է լինեն արագ, ճշգրիտ և արդյունավետ: