Հոդված 6. Փոխանցումներ
Հոդված 6. Փոխանցումներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դեպի դուրս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը, մասնավորապես.
ա) նախնական կապիտալը և ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարները,
բ) եկամուտները,
գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի լուծարումից ստացված միջոցները,
դ) ուղղակիորեն ներդրումների հետ կապված փոխառությունների հետ վճարման գումարները,
ե) 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցումը,
զ) 7-րդ հոդվածում նախատեսված երաշխավորման կամ ապահովագրման պայմանագրով վճարումները,
է) իր տարածքում ներդրումների առնչությամբ ներգրավված արտասահմանյան աշխատուժի աշխատավարձերի գումարները:
2. Չխախտելով Եվրոպայի միության կողմից ընդունված միջոցառումները` փոխանցումները պետք է կատարվեն այն արժույթով, որով իրականացվել է սկզբնական ներդրումը, կամ ազատ փոխարկելի արժույթով` ներդրողի համաձայնությամբ, փոխանցման իրականացման օրվա` արտարժույթի փոխանակման շուկայական հիմնական փոխարժեքով, և իրականացվեն առանց անհիմն ուշացման:
3. Պայմանավորվող կողմերը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փոխանցումներին կտրամադրեն այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է որևէ երրորդ պետության ներդրողների ներդրումների հետ կապված փոխանցումներին:
4. Չնայած սույն հոդվածով սահմանված դրույթներին` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է իրականացնել հավասար, ոչ խտրական և բարեխիղճ միջոցառումներ` կապված հարկման, վարկատուների իրավունքների պաշտպանության հետ կամ այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխանության ապահովման հետ: