Հոդված 7. Սուբրոգացիա
Հոդված 7. Սուբրոգացիա
Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից նշանակված մարմինը (առաջին Պայմանավորվող կողմ) վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի (երկրորդ Պայմանավորվող կողմ) տարածքում ներդրողի ներդրումների համար երաշխավորագրի կամ ապահովագրական պայմանագրի հիման վրա, ապա երկրորդ Պայմանավորվող կողմը ճանաչում է.
ա) առաջին Պայմանավորվող կողմին փոխհատուցվող կողմի բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը` օրենքով կամ իրավական կարգավորմամբ, և
բ) որ առաջին Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի իրավունքով ստանում է նման իրավունքները իրականացնելու և նրա պահանջները ներկայացնելու իրավունք այն չափով, որն ուներ փոխհատուցվողը: