Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ հնարավորության սահմաններում կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս վեճի ծագման օրվանից սկսած` վեց ամսվա ընթացքում, ապա, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով, այն կարող է ներկայացվել միջնորդ դատարան:
3. Յուրաքանչյուր դեպքի համար միջնորդ դատարանը կկազմավորվի հետևյալ կերպով. Միջնորդ դատավարության պահանջի ներկայացումից հետո` երկու ամսվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի միջնորդ դատարանի մեկական անդամի: Այս երկու անդամները ընդհանուր համաձայնությամբ հետագա երկու ամսվա ընթացքում ընտրում են երրորդ անդամին, որը հանդիսանում է երրորդ երկրի քաղաքացի: Միջնորդ դատարանի երրորդ անդամը, երկու Պայմանավորվող կողմերի հաստատմամբ, կնշանակվի միջնորդ դատարանի նախագահ:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամանակահատվածներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, անհրաժեշտ նշանակումները կատարելու համար կարող է հրավիրել Միջազգային դատարանի Նախագահին: Եթե Նախագահը որևէ Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է, կամ եթե որևէ այլ պատճառով նա չի կարող կատարել նշված գործառույթը, ապա նշանակումները կատարելու համար պետք է հրավիրվի փոխնախագահը: Եթե փոխնախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ եթե նա նույնպես որևէ այլ պատճառով չի կարող կատարել նշանակումները, ապա նշանակումները կատարելու համար հրավիրվում է Միջազգային դատարանի այն անդամը, որը ավագության սկզբունքով հաջորդն է և որևէ Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չէ:
5. Միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը: Միջնորդ դատարանի որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ: Կայացված վճիռները կլինեն վերջնական և պարտադիր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի միջնորդ դատարանում իր սեփական անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության ծախսերը; Նախագահի և մյուս ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափերով: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը պետք է կրի Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, և այդպիսի որոշումը պարտադիր կլինի երկու Պայմանավորվող կողմերի համար: