Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «գ» կետից հանել «հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության,» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով`
«2.1 Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է հաստատել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ՝ հիմք ընդունելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները: Սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտների համար Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է առանձին ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ:».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի ընդունած հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:»: