Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները
1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:
2. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով` կնիքի առկայության դեպքում:»: