Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «իրավական ակտերը» բառերից հետո լրացնել «և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները» բառերով.
2) լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները և պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր (այսուհետ՝ միջազգային ստանդարտների ուղեցույցներ):
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանցում հետագա փոփոխությունները (և դրանց մեկնաբանությունները), ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում ընդունվող ստանդարտները և դրանց մեկնաբանությունները:»: