Հոդված 8. Անցումային դրույթներ
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Բանկերի, ինչպես նաև Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված սուբյեկտների համար սույն օրենքը կիրառվում է 2009 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում նշված այլ կազմակերպությունների համար սույն օրենքը կիրառվում է 2010 թվականի հունվարի 1-ից:
3. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասում չնշված կազմակերպությունների համար սույն օրենքը կիրառվում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց փոփոխությունների` կառավարության կողմից սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-226-Ն