Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-04-11-ից մինչև 2002-04-26։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 20. Փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2002-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. Փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը

Անձը կորցնում է փախստականի կարգավիճակը, եթե`

ա) կամավոր կերպով կրկին ընդունել է այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա.

բ) կորցրած լինելով իր քաղաքացիությունը` կամավոր կերպով վերստանձնել է այն.

գ) ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ պետության քաղաքացիություն և օգտվում է այն պետության պաշտպանությունից, որի քաղաքացին է դարձել.

դ) կամավոր կերպով վերահաստատվել է այն երկրում, որը լքել էր կամ որից մեկնել էր հալածանքի երկյուղի պատճառով.

ե) այլևս չի կարող մերժել այն երկրի պաշտպանությունը, որի քաղաքացին էր նա, որովհետև այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.

զ) լինելով քաղաքացիություն չունեցող անձ` ի վիճակի է վերադառնալ իր նախկին բնակության երկիրը, քանի որ այն հանգամանքները, որոնց պատճառով նա ճանաչվել էր փախստական, դադարել են գոյություն ունենալ.

է) մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

ը) լրացել է սույն օրենքի 12-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված ժամկետը:

Անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

(20-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։