Հոդված 6. Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը
Հոդված 6. Փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը
Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, եթե`
ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ զինվորական հանցագործություն` միջազգային ակտերում այդ արարքներին տրված բնորոշումներով.
բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը նա կատարել է ոչ քաղաքական բնույթի հանցագործություն, կամ նրա նկատմամբ ուժի մեջ է Միջազգային դատարանի վճիռը` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին հակասող հանցագործության համար.
գ) նա կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.
դ) նա ունի մի քանի պետությունների քաղաքացիություն, բայց առանց հիմնավոր պատճառների չի օգտվում այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից.
ե) սույն օրենքի համաձայն նրա` փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը նախկինում մերժվել է, իսկ նոր դիմումը լրացուցիչ տեղեկություններ չի պարունակում:
զ) նա Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, և նա կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ.
է) նա հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին.
ը) նա օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.
թ) նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացել է կացության կարգավիճակ:
(6-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-152)