Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Սույն օրենքին համապատասխան` ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները:
2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:
3. Ընդհանուր կրթությունն սկսվում է յոթ տարեկանից (որը կարող է լրանալ մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը): Մինչև նշված ժամկետը յոթ տարին չլրացած երեխաների ընդունելությունն իրականացնում են դպրոցները` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
4. Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով:
Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36)