Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 25. Հետբուհական մասնագիտական կրթությունը
Հոդված 25. Հետբուհական մասնագիտական կրթությունը
1. Հետբուհական մասնագիտական կրթության նպատակը բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումն է:
2. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով, ինչպես նաև ուսումնական կենտրոններում` մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով: