Հոդված 16. Հանրակրթական ծրագրերի իրականացումը
Հոդված 16. Հանրակրթական ծրագրերի իրականացումը
1. Հանրակրթական ծրագրերն իրականացնում են նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները:
2. Հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցների ծրագրերը մշակվում են հիմնական հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:
3. Նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթության ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:
Նախորդ կրթական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճանին:
4. Տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: