Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը
Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը
1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված` կրթության տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր` նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման նպատակով:
2. Միջին և բարձրագույն մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: