Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`
1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը և պետական կրթական չափորոշիչները.
2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.
3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.
4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը և պետական հավատարմագրումը.
5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.
7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.
8) մշակում է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.
9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը.
10) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.
11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.
12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.
14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը և վերահսկումը.
15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների նշանակման և ազատման վերաբերյալ.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ: