Գլուխ 5 · ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում
Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում
1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով, դրա կանոնադրությանը համապատասխան, հիմնադիրը հաստատությանն է հանձնում շենքեր, շինություններ, սարքավորում, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:
2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար:
3. Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար` օրենքով նախատեսված սահմանափակումներից: