Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածում`
ա) «ե» կետը լրացնել «, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետերով.
«թ) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.
ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»: